Բաժիններ՝

Լևանդովսկին ֆուտբոլում իր ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր ապագայի մասին:

«Ես գրեթե 38 տարեկան եմ, բայց ֆիզիկապես լավ եմ զգում, ուստի դիտարկում եմ տարբեր տարբերակներ։

Ես պետք է հաշվի առնեմ, որ ժամանակն է ոչ միայն խաղալու, այլև կյանքը վայելելու։ Ավելի ցածր մակարդակի լիգանե՞ր։ Հնարավոր է՝ այդ տարբերակը կառաջանա, և ես չեմ բացառում այն։ Իմ պայմանագրին մնացել է մոտ 50 օր, այնպես որ դեռ շատ ժամանակ ունեմ որոշում կայացնելու։ Կլսեմ մի քանի առաջարկներ, ապա որոշում կկայացնեմ։

Կտեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց մեկ բան հաստատ է. ես շարունակելու եմ կարիերաս»,- ասել է լեհ հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Լևանդովսկին այս մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ նվաճել է Իսպանիայի առաջնության տիտղոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031