Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճել է 0.5%-ով
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո աճի ավելի արագ տեմպեր է գրանցել, քան սպասվում էր, հայտնում է BBC-ն։
Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Միացյալ Թագավորության տնտեսությունն աճել է 0.5%-ով, հայտնում է Վիճակագրության ազգային բյուրոն, այն դեպքում, երբ վերլուծաբանները 2016թ. 3-րդ եռամսյակում կանխատեսում էին 0.3% աճ։
Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատությամբ, երբ դիտվել է 0.7% աճ, երկրի տնտեսության աճը դանդաղել է։
Տնտեսության աճը տեղի է ունեցել հիմնականում ծառայությունների ոլորտի բարձր ցուցանիշների հաշվին, որը երրորդ եռամսյակում ցուցաբերել է 0.8% աճ։
Նշվում է, որ Brexit-ի հանրաքվեն թույլ է ազդել երկրի տնտեսության զարգացման մոդելի վրա։