Բաժիններ՝

ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հանտավիրուսի համավարակի սպառնալիք չկա

MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկումը որևէ լուրջ սպառնալիք չի ներկայացնում։ Այս մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ի գնահատմամբ՝ համաշխարհային մասշտաբով առողջության համար ռիսկը ցածր է», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Գեբրեյեսուսը նշել է, որ ներկա դրությամբ գրանցվել է վարակման ինը դեպք, ևս երկու հիվանդի մոտ առկա է հանտավիրուսով վարակման կասկած, սակայն նրանց անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել։ Բոլոր հիվանդները մեկուսացված են և գտնվում են բժշկական հսկողության տակ։

«Ավելի խոշոր բռնկման ոչ մի նշան չկա», – վստահեցրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, սակայն, որ առաջիկա շաբաթներին կարող են հայտնաբերվել նոր դեպքեր։

Նա հանձնարարել է հիվանդների նկատմամբ խիստ հսկողություն իրականացնել մինչև հունիսի 21-ը։

Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն Անդերի շտամը, որով, ըստ ԱՀԿ-ի, վարակվել են նիդեռլանդական նավի որոշ ուղևորներ Հարավային Ամերիկայում գտնվելու ժամանակ, կարող է փոխանցվել մարդկանց միջոցով։

Ախտանիշները կարող են ներառել ջերմություն, հոգնածություն, մկանային, ստամոքսի ցավեր, փսխում, փորլուծություն և շնչարգելություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031