Ուկրաինան 2022 թվականին Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններում համաձայնել է հանձնել Դոնբասը. Մենդել
Ուկրաինան 2022 թվականին Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններում համաձայնել է հանձնել Դոնբասը, ասել է Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում
«Իսկ հիմա նա կանգնած է բազմամիլիոնանոց լսարանի առջև և ասում է. «Ես չեմ կարող հանձնել Դոնբասը»։ Տեսնում եք, նա հետևողական չէ։ Նա անընդհատ փոխում է դիրքորոշումները: Ես անձնական վրեժխնդրություն չունեմ, բայց կարծում եմ, որ նա խաղաղության ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկն է»,- արձանագրել է Մենդելը։



