Բաժիններ՝

«Ռուսաստանը պատրաստվում է վաճառել ոսկու և ալմաստի իր պահուստները». «Իզվեստիա»

Տնտեսական ճգնաժամը ստիպել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությանն անել մի բան, ինչը չէր արվել անցած դարի 90-ականների ճգնաժամից՝ սկսել վաճառել պետական հիմադրամի ոսկու և ալմաստի պաշարները։

Միայն այդկերպ, կարծում են նախարարությունում, հնարավոր է ինչ-որ կերպ համալրել երկրի բյուջեի վատ վիճակը, գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը։

Միաժամանակ, ՌԴ ֆինանսների նախարարությունն այս տարի որոշել է կրճատել պետական հիմնադրամի կողմից թանկարժեք մետաղների և քարերի գնման պլանները՝ 12 միլիարդ ռուբլուց մինչև 5 մլրդ ռուբլի կամ 2.5 անգամ։

«Իզվեստիայի» աղբյուրը գերատեսչությունից հայտնել է, որ միաժամանակ, սպասվում է ոսկու ու ալմաստների պահուստների լայնամասշտաբ վաճառք՝ գանձարանի համալրման նպատակով։

Հոկտեմբերի 1-ի դրությամբ ՌԴ ֆինանսների նախարարությունը իրականացրել է թանկարժեք մետաղների և քարերի գնման պլանի ընդամենը 19,9%-ը՝ այդ նպատակով ծախսելով 2.4 միլիարդ ռուբլի՝ օրենքով նախատեսված 12 միլիարդ ռուբլուց։

Միաժամանակ, ՌԴ ֆինանսների նախարարությունը մոտակա 3 տարում մտադիր է ավելացնել քարերի և թանկարժեք մետաղների վաճառքի ծավալները։

Նախարարության որոշումը հարուցել է մասնագետների տարակուսանքը։ Նրանց խոսքով՝ պետական ալմաստներն ու ոսկին վաճառելն այն պարագայում, երբ դրանց համաշխարհային գները աճում են, անհեռատես քաղաքականություն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31