Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է Շիո Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս֊պատրիարք ընտրվելու առիթով

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիոն Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ կաթողիկոս-պատրիարք ընտրվելու, օծվելու և գահակալության առիթով. այս մասին հայտնում են դեսպանությունից։

«Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։

Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և, առավել են հզորացնելու վրաց ժողովուրդն ու Մայր եկեղեցին»,- նշել է դեսպանը։

Նորընտիր պատրիարք Շիոն 57 տարեկան է։ Մինչև 1993 թվականին վանական ձեռնադրվելը Շիոն սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականին նա ավարտել է Բաթումի հոգևոր ճեմարանը, այնուհետև իր աստվածաբանական կրթությունը շարունակել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Սուրբ Տիխոնի ուղղափառ հումանիտար համալսարանում, որն ավարտել է 2005 թվականին։ 2003 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի կողմից նա ընտրվել է եպիսկոպոս, իսկ 2010 թվականին բարձրացել է միտրոպոլիտի հոգևոր աստիճանի։

2017 թվականին կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հրամանագրով միտրոպոլիտ Շիոն նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ։

Վրաստանի 141-րդ կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկանում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031