Բաժիններ՝

«ԵՄ-ն կարևոր է համարում ԼՂ հակամարտության կողմերի հետ աշխատանքը». Մալենա Մարդ

Եվրամիությունը գոհ է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի տարածաշրջան կատարած այցից, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

«Հերբերտ Զալբերն այցելում է Հայաստան և Ադրբեջան իր համանախագահության մանդատի շրջանակում՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նրա այցը տարածաշրջան շատ կարևոր է և օգտակար»,- ասել է Մալենա Մարդը լրագրողներին։

Դիվանագետը նաև նշել է, որ ԵՄ-ի համար շատ կարևոր է շփման մեջ գտնվել հակամարտող կողմերի հետ։

«ԵՄ-ն կարևոր է համարում հակամարտող կողմերի հետ աշխատանքը։ Դուք գիտեք, որ մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- նշել է Մարդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31