Բաժիններ՝

«Մենք տեսանք, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմական ուժ կիրառել իր հարևանների նկատմամբ». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դարձյալ հայտարարում է, որ դաշինքը չի որոնում հակամարտություն Ռուսաստանի հետ և չի ցանկանում նոր Սառը պատերազմ, այլ ձգտում է երկխոսության։ Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին նա հայտարարել է նախօրեին՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի վարքագծից, սակայն երկխոսությունն ավելի կարևոր է այն ժամանակ, երբ լարվածությունը ավելանում է։ Դաշնակիցները պատրաստ են դեսպանների մակարդակով հրավիրել ՆԱՏՕ-ի խորհուրդ-Ռուսաստան նիստ մոտ ապագայում»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ դաշինքը չի ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք։ «Այն, ինչ անում է ՆԱՏՕ-ն, ուղղված է պաշտպանությանը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի»,- ընդգծել է նա։

Նշելով Ռուսաստանի կողմից ռազմական ուժի ավելացումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, թե «մենք տեսել ենք, որ նրանք պատրաստ են ռազմական ուժը կիրառել իրենց հարևանների՝ Ղրիմի, Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի նկատմամբ։

Մենք նաև տեսնում ենք վախի հռետորաբանություն Ռուսաստանի կողմից։ Մենք ցանկանում ենք խուսափել հակամարտությունից, իսկ դրա լավագույն եղանակը ուժեղ, միավորված մնալն է»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31