Բաժիններ՝

Մոսուլում ընթացող մարտերի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է լքել իրենց տները

Իրաքի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Մոսուլում ընթացող մարտերի պատճառով, հայտնում է Euronews-ը։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալով՝ նրանց թիվը, որոնք ներքին տեղահանվածներ են դարձել այդ մեգապոլիսի գրավման ռազմական գործողությունների հետևանքով, արդեն գերազանցել է 10 հազարը։

Խաղաղ բնակիչները, այդ թվում՝ երեխաները, զոհվում են ինչպես ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից, այնպես էլ իսլամիստների դաժանությունների հետևանքով։ Երբեմն տեղացիները հայտնվում են հակամարտող կողմերի կրակի տակ։

ՄԱԿ-ի փախստականների հարցով գրասենյակն անհրաժեշտ է համարում ենթակառուցվածքների կառուցումը, որը կօգներ ժամանակավոր ապաստանել մարդկանց։
Ներկայումս Իրաքում արդեն ընթանում է 11 ճամբարի կառուցումը, որոնք մինչև տարեվերջ ի վիճակի կլինեն ընդունել մինչև 120 հազար ներքին տեղահանված բնակչի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս