«Ադրբեջանը հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ». Ալիև

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։

Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այսուհետ ևս ակտիվորեն կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Նշելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031