
Հալեպում կառավարական բանակը վերահսկում է քաղաքի 98%-ը

Հալեպն սպասում է Սիրիայի կառավարական բանակի կողմից ողջ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին լուրերին, հայտնում է Euronews-ը։
Սիրիացի զինվորականների տվյալներով՝ իրենք վերահսկում են արդեն արևելյան Հալեպի տարածքի 98%-ը։ Միայն երկուշաբթի օրը կառավարական բանակն ապստամբներից խլել էր 7 թաղամաս։
Ապստամբներն ու զինյալներն արգելափակված են միմյանցից մեկուսացված երկու շրջաններում։
Այդ ֆոնին առանց որևէ արդյունքի են ավարտվում Հալեպում մարդասիրական զինադադար հաստատելու փորձերը։
ՄԱԿ-ի հեռացող գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգստություն է հայտնել այն լուրերի առնչությամբ, թե կառավարական ջոկատները զանգվածային դաժանություններ են գործում քաղաքում։
Դամասկոսն իր հերթին հայտնում է, թե ամեն օր ազատագրված թաղամասերից տարհանում է հազարավոր խաղաղ բնակիչների, նրանց ապահովում սննդով ու բժշկական օգնությամբ։