
Բեռլինի ահաբեկչությունից հետո հատուկ նշանակության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել փախստականների ճամբարում

Գերմանիայի հատուկ նշանակության ուժերը Բեռլինի նախկին «Տեմպելհոֆ» օդանավակայանում հատուկ գործողություն են իրականացրել, որտեղ գտնվում է փախստականների ժամանակավոր կենտրոն։ Այդ մասին հայտնում է Die Welt-ը՝ չմատնանշելով տեղեկության աղբյուրները։
Գործողության արդյունքների մասին ևս ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ փախստականների այդ ճամբարում է գրանցված եղել այն մարդը, որը Բեռլինում բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Դեպքի հետևանքով զոհվել էր 12 մարդ, ավելի քան 50-ը տեղափոխվել էր հիվանդանոց։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը՝ որպես ահաբեկչություն։