Բաժիններ՝

Անդրեյ Կառլովի մարմինը Թուրքիայից այսօր կտեղափոխվի Ռուսաստան

Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարմինը հայրենիք կտեղափոխվի այսօր ցերեկը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Անկարանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովային։

«Այսօր օդանավակայանում տեղի կունենա սգո արարողություն Թուրքիայի բարձրագույն ղեկավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանից հետո դեսպանի մարմինն այրու, հյուպատոսության բժշկի և ԱԻՆ-ի հոգեբանի ուղեկցությամբ կտեղափոխվի հայրենիք»,- հայտնել է հյուպատոսության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ դիվանագիտական առաքելության պահպանությունը ահաբեկչությունից հետո ուժեղացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031