
Չավուշօղլուն խոստացել է Ռուսաստանի հետ միասին բացահայտել ռուս դեսպանի սպանությունը

Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլյութ Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ միասին կհաջողվի բացահայտել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։
Ավելի վաղ Թուրքիա էր ուղևորվել ՌԴ օպերատիվ-քննչական խումբը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այսօր Չավուշօղլուն Մոսկվայում բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
«Մենք պարտավոր ենք պարզել, թե ով է կանգնած այդ ստոր, զզվելի սպանության հետևում։ Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դա անել»,- հայտարարել է Չավուշօղլուն։
«Անկասկած, անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ պարզել այդ ահաբեկչական ակտի կազմակերպման ու իրականացման բոլոր հանգամանքները»,- հավելել է Լավրովը։