
«Ես չեմ սիրում, երբ մեջքին կրակում են». Մարիա Զախարովան Facebook-ում նկար է հրապարակել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
Լուսանկարում պատկերված է ցուցասրահում գտնվող դեսպանը, որի մեջքի հետևում կանգնած է թուրք մարդասպանը։ Լուսանկարի վրա առկա է նաև մակագրություն. «Ես չեմ սիրում, երբ մեջքին կրակում են»:
Լուսանկարը հրապարակվել է նաև ՌԴ ԱԳՆ-ի Facebook-յան էջում։
Դրան կից գրությունը դատապարտում է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։
«Վճռականորեն դատապարտում ենք այդ անմարդկային հանցագործությունը, որը նպատակ ունի տապալել Սիրիայում քաղաքական շուտափույթ կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերը, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: