Բաժիններ՝

Լավրովն ու Չավուշօղլուն հարգել են Անդրեյ Կառլովի հիշատակը

ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր ծաղիկներ են դրել ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տան սրահում՝ ի հիշատակ երեկ Անկարայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Երկու երկրների նախարարները ծաղիկներ են դրել ռուս դիվանագետի դիմանկարի դիմաց ու մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք էր որակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և հավաստիացրել, որ ահաբեկիչներն կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը:

Պետության ղեկավարը նաև հանձնարարել էր ուժեղացնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունն արտասահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031