Բաժիններ՝

Իրկուտսկի մարզում այսօր սգո օր է հայտարարվել

Իրկուտսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լևչենկոն հրաման է ստորագրել դեկտեմբերի 20-ը սգո օր հայտարարել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով մահացածների հիշատակը հարգելու համար, ասվում է շրջանային կառավարության հաղորդագրության մեջ։

Սգո օրը Իրկուտսկի մարզի ողջ տարածքում դրոշները կիջեցվեն։ Չեն հեռարձակվի ուրախ ու զվարճալի հաղորդումներ հեռուստատեսությամբ։

Մարզի կառավարությունում այսօր տեղի կունենա արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի նիստ իրավապահ մարմինների, բժիշկների ու «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետների մասնակցությամբ։

Վերջին տվյալներով՝ թունավորումից մահացել է 54 մարդ։
ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թունավորումը հարուցել է մեթիլ սպիրտը կամ մեթանոլը, ինչպես նաև անտիֆրիզը։

Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս