
«Ռուս դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայի հարցով խաղաղ կարգավորման ջանքերը». Պեսկով

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերը, սակայն դա տեղի չի ունենա, ընդ որում, Աստանայում բանակցությունները չեն հակասում Սիրիայի հարցով մյուս բանակցային գործընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ամենայն հավանականությամբ, սպանությունը նպատակ ուներ նաև խափանել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ոչ մի կերպ դրան չի խանգարի։ Եվ Աստանայում բանակցային գործընթացի կազմակերպման պլանները, որի մասին խոսել է նախագահը, ոչ մի կերպ չի հակասում այլ բանակցային գործընթացներին, դա ինչ-որ մեկի հետ մրցելու կամ մրցակցելու փորձ չէ։
Տվյալ դեպքում դա կարող է լինել փոխլրացնող գործընթաց, քանի որ բոլորն էլ հետապնդում են մեկ գլխավոր նպատակ՝ ճգնաժամային վիճակից դուրս բերել Սիրիան դեպի խաղաղ կարգավորման հուն»,- հայտարարել է Պեսկովը՝ անդրադառնալով Անդրեյ Կառլովի սպանությանը։