Զախարովան Facebook-ից հեռացրել է սպանված ռուս դեսպանի նկարը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջից հեռացրել է լուսանկարը, որտեղ պատկերված էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
Լուսանկարում պատկերված էր Անկարայի ցուցասրահներից մեկում գտնվող դեսպանը, որի հետևում կանգնած էր թուրք մարդասպանը։ Լուսանկարի վրա առկա էր հետևյալ գրությունը. «Ես չեմ սիրում, երբ մեջքին կրակում են»: Այդկերպ նա մեջբերել էր Վլադիմիր Վիսոցկու «Ես չեմ սիրում» երգի բառերը։
Հրապարակումը հասանելի էր ավելի քան 10 ժամ։
Facebook-ը հայտնում է, որ այդ հրապարակումն այլևս հասանելի չէ, հնարավոր է՝ այն հեռացվել է։
Ավելի վաղ որոշ օգտատերեր վրդովվել էին, որ Զախարովայի հրապարակած նկարը ավելի շատ նման է մեմի և դեմոտիվատորի։