Հայցը, որին մտադիր է միանալ Շնայդերմանը, հարուցել է Քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանների ամերիկյան միությունն Իրաքի երկու քաղաքացիների անունից, որոնց ձերբակալել են Ջոն Քենեդիի օդանավակայանում՝ չնայած այն բանին, որ երկուսն էլ գործող այցագրեր են ունեցել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում է«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին քննարկելու է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը փակ ռեժիմով:
«Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ծառայում է ՀՀ շահերին` փորձելով պահպանել ստատուս-քվոն հակամարտության գոտում։ Սակայն ՄԽ-ն խնդիր ունի առաջ մղել բանակցությունները, որոնց ընթացքում պետք է հասունանա կարգավորումը, երբ կողմերը հեռու են կարգավորումից, ՄԽ-ն խնդիր է դնում պահպանել ստատուս-քվոն»։
Թուրքիայում Ստամբուլի դատախազության պահանջով ձերբակալվել է քեմալական Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության խորհրդի անդամ Սերա Կադըգիլը:
Թուրքիայում գործող քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ընդունվել է:
Հարցազրույցի մասնակիցներն են ականավոր ամերիկահայ դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանն ու Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության դիվանագետ Ռուբեն Հարությունյանին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրն անարդյունավետ է ահաբեկչության դեմ պայքարում և տանում է լարվածության աճի:
Ռուսաստանում Իրանի դեսպանությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին կայցելի ՌԴ և բանակցություն կանցկացնի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զեկույցի համաձայն՝ փախստականներից մեկը բողոքել է, որ առնետների պատճառով իրեն սկսել են տանջել հիշողությունները այն մասին, թե ինչպես են հայրենիքում իրեն պահել բանտախցում ու տանջանքների ենթարկել։
Սպիտակ տունն այսօր հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։
«Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե ՀՀ, այլ ԵԱՀԿ-ի գրասենյակին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի շուրջ առկա իրավիճակին։
Նշվում է, որ IT-ինդուստրիային մեծ ճակատամարտ է սպասվում, երբ ուժի մեջ մտնեն այդ հրամանագրերը, քանի որ նրանք չեն կարողանա ներգրավել օտարերկրյա աշխատակիցների, գրում է Bloomberg-ը։
«Փետրվարին կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների տասներորդ փուլը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկություն փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ բանակցություններից:
Եվրոգոտու երկրների ՀՆԱ-ն 2016թ. ավելացել է 1,7%-ով, իսկ Եվրամիության ՀՆԱ-ն՝ 1,8%-ով, վկայում են Eurostat-ի նախնական գնահատականները։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Դոնեցկի մարսի Ավդեևկա բնակավայրի մոտ իրավիճակի սրացման հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Reddit սոցցանցի lensoo անունով օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես են տասնյակ բազեներ ճանապարհորդում սովորական ուղևորատար ինքնաթիռով, հայտնում է Mashable պարբերականը։
Շվեդիայի իշխանությունները չեն կարող խոչընդոտել Կառլսհամն նավահանգստային քաղաքի մտադրությանը՝ Ռուսաստանին վարձակալության հանձնել իրենց նավահանգստի մի մասը, ինչն անհրաժեշտ է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության համար, գրում է Euobserver-ը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն խորը անհանգստություն է հայտնում՝ կապված Դոնբասում ռուսական ուժերի ակտիվացման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի վերջին կայցելի Ռուսաստան, այցը մշակման փուլում է, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դինավագիտական աղբյուրին։
Համաձայն Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների, որոնք հրապարակվել են հունվարի 30-ին, Վրաստանում ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը 2016թ. դեկտեմբերին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կազմել են 0,3% այն բանից հետո, երբ նոյեմբերին գրանցվել էր 2% աճ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով:
Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո առաջին անգամ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին։
«Ես չեմ կարող լավատեսորեն ընդունել Մոսկվայի բանակցությունների արդյունքները»,- ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Եղանակային անբարենպաստ պայմանները շարունակում են խնդիրներ ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Ձյան առատ տեղումները վնասել են էլեկտրալարերը, ինչի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել Աջարիայի մոտ 5000 բաժանորդ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտակարգ նիստ է հրավիրելու՝ կապված Իրանում արտադրված միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ։
Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ը 630 մլն դոլարի չափով կտուգանվի Ռուսաստանից 10 մլրդ դոլար անօրինական կերպով դուրս բերելու համար։
«Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» (ACLU) ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունը միայն անցած հանգստյան օրերին ստացել է մոտ 24 միլիոն դոլարի նվիրատվություն, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան իրավապաշտպանները ստանում են սովորաբար 1 տարում։
Դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի սահմանափակմանն ուղղված հրամանագրերը: Ըստ The Hill թերթի՝ նա ասել է. «Դա խելահեղություն է, եւ մենք բոլորս հիմար վիճակում հայտնվեցինք, երբ Սպիտակ տունն, այդքան թույլ պատրաստված լինելով, այդօրինակ հրամանագրեր ընդունեց»: