Բաժիններ՝

Նյու Յորքի գլխավոր դատախազը միացել է Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ հարուցված հայցին

Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը հայտարարել է, որ միանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված հայցին այն հրամանագրի պատճառով, որը երկիր մուտքը սահմանափակում է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների համար: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել է New York Post-ը: «Թրամփի գործողություններն սահմանադրական չեն, անօրինական են և խորապես խորթ Ամերիկային»,- հայտարարել է նա:

Հայցը, որին մտադիր է միանալ Շնայդերմանը, հարուցել է Քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանների ամերիկյան միությունն Իրաքի երկու քաղաքացիների անունից, որոնց ձերբակալել են Ջոն Քենեդիի օդանավակայանում՝ չնայած այն բանին, որ երկուսն էլ գործող այցագրեր են ունեցել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728