Թուրքիայում քեմալական կուսակցության ներկայացուցիչ է ձերբակալվել
Թուրքիայում Ստամբուլի դատախազության պահանջով ձերբակալվել է քեմալական Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության խորհրդի անդամ Սերա Կադըգիլը: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը ձերբակալվել է սոցկայքերում կատարած գրառումների պատճառով:
Սելա Կադըգիլը մեղադրվում է երկրի նախագահին զրպարտելու և Հասարակության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները ոտնահարելու, բնակչության մեջ ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքներով:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ընդդիմադիրների մասսայական ձերբակալությունները շարունակվում են:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս ճանապարհով փորձում է ավելի ամրապնդել իր իշխանությունը և թուլացնել ընդդիմության հակազդեցությունը: