
Սաուդյան արքայազնը ինքնաթիռի տոմսեր է գնել իր 80 բազեների համար

Reddit սոցցանցի lensoo անունով օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես են տասնյակ բազեներ ճանապարհորդում սովորական ուղևորատար ինքնաթիռով, հայտնում է Mashable պարբերականը։
Լուսանկարն արվել է ինքնաթիռի անձնակազմի հրամանատարի կողմից։ Գրառման հեղինակը պնդում է, որ բոլոր՝ 80 բազեների ավիատոմսերը գնել է սաուդցի արքայազնը։
Բազեները զբաղեցնում են սրահի նստատեղերի զգալի մասը։ Որպեսզի թռչունները չանհանգստանան, նրանց աչքերը փակ են։
Օրինակ՝ Qatar Airways-ի կայքը նախազգուշացնում է, որ ուղևորները կարող են էկոնոմ դասի սրահ վերցնել մինչև 6 բազե։