Բաժիններ՝

Թրամփն աշխատանքից ազատել է Միգրացիոն և մաքսային ոստիկանության ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Միգրացիոն և մաքսային ոստիկանության ղեկավարի պաշտոնակատար Դենիել Ռեգսդեյլին։ Այս մասին ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ջոն Քելլիի հայտարարության մեջ։ Ներկայումս Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը կղեկավարի Թոմաս Հոմանը, որն արդեն 30 տարի է, ինչ աշխատում է գերատեսչությունում։ Չեն նշվում Ռեգսդեյլին աշխատանքից հեռացնելու պատճառները։

«Ես վստահ եմ, որ նա իր ծառայության մեջ կլինի ուժեղ ու արդյունավետ ղեկավար ICE-ի կանանց և տղամարդկանց համար»,- Հոմանի նշանակումը մեկնաբանել է Քելլին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, թե պաշտոնյաները, որոնց դուր չի գալիս Թրամփի վարած կուրսը, կարող են հանգիստ հեռանալ իրենց պաշտոններից։ Սպիտակ տունն այսօր հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս