Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում փախստականներին բնակեցնում են առնետներով ու միջատներով լի տներում. զեկույց

Որոշ փախստականների Մեծ Բրիտանիա ժամանելիս բնակեցնում են մկներով, առնետներով ու տարբեր միջատներով լի տներում, ասվում է բրիտանացի պատգամավորների զեկույցում, հայտնում է BBC-ն։ Խորհրդարանի ներքին գործերի հարցով կոմիտեն փախստականներին նման պայմաններում պահելն «ամոթալի» է անվանել։

Զեկույցի համաձայն՝ փախստականներից մեկը բողոքել է, որ առնետների պատճառով իրեն սկսել են տանջել հիշողությունները այն մասին, թե ինչպես են հայրենիքում իրեն պահել բանտախցում ու տանջանքների ենթարկել։ «Ընկերությունը, որը պետք է սպասարկի բնակարանները, խոստացել է սանիտարական ծառայություն ուղարկել, սակայն ոչ ոք չի եկել»,- հայտնել է փախստականներից մեկը։Զեկույցի համաձայն՝ միջատներն ավելի տարածված խնդիր են եղել, քան կրծողները։

Զեկույցի համաձայն՝ փախստականի կարգավիճակի սպասողներին տեղակայում են հատուկ առանձնացված աղքատ շրջաններում։ Բազմաթիվ քաղաքների շրջաններ պարզապես հրաժարվում են փախստականներին ընդունել։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է ուշադիր ուսումնասիրել զեկույցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս