
Հասան Ռոուհանին մարտին կայցելի Ռուսաստան

Ռուսաստանում Իրանի դեսպանությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին կայցելի ՌԴ և բանակցություն կանցկացնի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք հաստատում ենք, որ նախագահ Ռոուհանին մարտին ժամանելու է Ռուսաստան՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար», ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, ասել է ՌԴ-ում Իրանի փոխդեսպան Ահմադ Հեյդարիանը՝ մեկնաբանելով Ռոուհանի այցը նախապատրաստելու մասին հարցը: