Պորոշենկոն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Դոնբասի մարտերի պատճառով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Դոնեցկի մարսի Ավդեևկա բնակավայրի մոտ իրավիճակի սրացման հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Օրվա երկրորդ կեսին սպասվում է Ազգային անվտանգությանը կից ռազմական կաբինետի խորհրդակցություն երկրի ղեկավարի մասնակցությամբ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավդեևկայի շրջանում իրավիճակը սրվել է հունվարի 29-ից, երբ Դոնեցկի անջատողականները ուժեղացրել էին կրակողմերը Ավդեևկայի արդյունաբերական գոտու շրջանում։
Ինչպես ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ Դոնբասում իրավիճակի առնչությամբ արված հայտարարության մեջ, վերջին 2 օրերին ռուսական «օկուպացիոն զորքերը» իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր զինատեսակներից լայնամասշտաբ հրաձգություն են սկսել շփման գծի ողջ երկայնքով։
Սպանվել է 8 ուկրաինացի զինծառայող, 26-ը վիրավորվել է։