
ՀՆԱ-ի աճը Վրաստանում 2016թ. կազմել է 2,2%

Համաձայն Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների, որոնք հրապարակվել են հունվարի 30-ին, Վրաստանում ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը 2016թ. դեկտեմբերին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կազմել են 0,3% այն բանից հետո, երբ նոյեմբերին գրանցվել էր 2% աճ։
Վրաստանի տնտեսությունը 2016-ին աճել է 2,2%-ով այն բանից հետո, երբ դա 2009-ից հետո առավել ցածր ցուցանիշն է։
Վրաստանի տնտեսությունը 2015թ. աճել է 2,9%-ով, ինչը 2014թ. համեմատ քիչ է 4,6%-ով, 2013-ի համեմատ քիչ է 3,4%-ով։
2016թ. տնտեսության աճի կանխատեսումը դեկտեմբերի 21-ի բյուջետային փոփոխությունների արդյունքում կրճատվել է 3%-ից մինչև 2,7 տոկոսի։
2017թ. Վրաստանի բյուջեով կանխատեսվում է 4% տնտեսական աճ։