
Մամեդյարովը դժգոհ է Լավրովի հետ բանակցությունների արդյունքից

Մոսկվան ձգտում է կազմակերպել Ադրբեջանի, ՌԴ-ի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում, և Ադրբեջանը տվել է իր համաձայնությունն այդ հանդիպմանը, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Կատարի արտգործնախարար, շեյխ Մուհամմեդ բին Աբդուրռահման Ալ-Թանիի հետ համատեղ ճեպազրույցում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
«Ես չեմ կարող լավատեսորեն ընդունել Մոսկվայի բանակցությունների արդյունքները»,- ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները։
Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորումը։
«Փետրվարի 17-19-ը Մյունխենում կկայանա Անվտանգության համաժողովը և այդ համաժողովի շրջանակում պլանավորվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է նա։