Բաժիններ՝

Ուկրաինան պահանջում է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել Դոնբասում ընթացող ռազմական գործողությունները

Ուկրաինայի ԱԳՆ-ն խորը անհանգստություն է հայտնում՝ կապված Դոնբասում ռուսական ուժերի ակտիվացման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ինչպես ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ Դոնբասում իրավիճակի առնչությամբ արված հայտարարության մեջ, վերջին 2 օրերին ռուսական «օկուպացիոն զորքերը» իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր զինատեսակներից լայնամասշտաբ հրաձգություն են սկսել շփման գծի ողջ երկայնքով։

Սպանվել է 8 ուկրաինացի զինծառայող, 26-ը վիրավորվել է։
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ, Յասինովատայա և Ավդեևկա քաղաքները ամբողջությամբ հոսանքազրկվել են, դադարեցվել է ջրամատակարարումը, ինչի հետևանքով տուժել է շրջանի մոտ 400 հազար բնակիչ։

Եղանակային պայմանների հետևանքով մարդասիրական իրավիճակն այդ շրջանում շարունակում է վատթարանալ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու հետևել հրադադարի ռեժիմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս