Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի Միացյալ Նահանգներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել է ՍքոթլանդՅարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
Այս տարի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որը տեղի է ունենալու Ուկրաինայում, չի հեռարձակի ռուսական եւ ոչ մի հեռուստաալիք, ինչի մասին հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը:
Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կառավարման բոլոր ձեւերից նախընտրում է հանրապետությունը:
Յուլյա Սամոյլովան, որը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում է Ռուսաստանը, կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Երեք տարի առաջ Դեղին ծովում խորտակված «Սեւոլ» հարավկորեական նավը հաջողվել է բարձրացնել ծովի մակերեւույթ:
Ֆրանսիայի է կոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենից վերստին առաջ է անցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հետաձգել է մարտի 23-ին նախատեսված այցելությունը Սքոթլանդ Յարդ՝ մարտի 22-ին երկրի խորհրդարանի մոտ կատարված ահաբեկչական գործողության պատճառով:
Վերջերս ահաբեկչական գորողություններից տուժած արեւմտաեվրոպական երկրների ղեկավարները Բրիտանիայի հետ համերաշխություն են հայտնել Լոնդոնի կենտրոնում իրականացված հարձակումից հետո, որի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ին:
Հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, զոհվել եւ ավելի քան 40-ը վիրավորվել են Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով:
Ուկրաինայի Խարկովի մարզում լույս մարտի 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում:
Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները:
«Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»:
Twitter-ում վիրուսային ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-ում բնակվող լատինամերիկացի մուսուլմանուհի Ռահմայի օգտահաշիվը, որը հրշեջի մասնագիտությունն է ընտրել։
«Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց` այն դեպքում, երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` լորդ Բայրոնը,1816-1817 թվականներին մի քանի ամիս անցկացրեց հայերենի ուսումնասիրման վրա»,- գրում է Euronews-ը:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանը տարօրինակ դրության մեջ է հայտնվել։ Լինելով ամենաազդեցիկ արտաքին ուժը, գլխավոր բանակցողն ու շահագրգիռ կողմը՝ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին՝ դրանով իսկ ակտիվ պահելով հակամարտությունը: Սակայն կան նաև տարբեր ռուսական շահեր»։
Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը կտեղափոխի հանդիսատեսին Սիրուն գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այնուհետեւ՝ նոր տպավորություններ, նոր ընկերներ եւ՝ սեր: Սակայն, դաժան իրականությունն իր օրենքներն է թելադրում ու Մեծ եղեռնը փշրում է Միքայելի, Փարիզից պատմական հայրենիք վերադարձած Անայի եւ ամերիկացի լրագրող Քրիսի սիրո եռանկյունին:
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367րդ տեղն է զբաղեցրել Forbes հանդեսի վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում։
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» թերթը նշում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, հետո նաև՝ ոստիկանության բաժանմունքի շենք:
Անգլիական Reuters լրատվական գործակալությունը մարտի 22-ին Լոնդոնում Անգլիայի խորհրդարանի վրա կատարված հարձակումից հետո Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարել:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել:
European Union Foreign Affairs Journal հեղինակավոր ամսագրում (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագիր) հրապարակվել է ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական պառլամենտի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկայի ծավալուն հոդվածը փետրվարի 20-ին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:
«Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս: Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել»,- ասաց Դուբեյկովսկին:
Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը մեկնարկելու է մարտի 23-ին Ժնևում:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, թե Ռուսաստանը և Թուրքիան համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: