
Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. Harris Interactive

Ֆրանսիայի է կոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենից վերստին առաջ է անցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին վկայում են Harris Interactive ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակել է Reuters գործակալությունը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ Մակրոնն առաջին փուլում Մարին լե Պենից գերազանցում է 1 տոկոսային կետով (26 տոկոս՝ 25 տոկոսի դիմաց): Հարցումը ցույց է տվել, որ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը նույնպես հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ (65 տոկոս՝ 35 տոկոսի դիմաց): Հարցումն անցկացվել է մարտի 21-22ին: Դրան մասնակցել է 63-83 մարդ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիս 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: