
Սքոթլանդ Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը

Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել է ՍքոթլանդՅարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
Այդուհանդերձ, ինչպես նշել է Reuters գործակալությունը, ՍքոթլանդՅարդի ներկայացուցչի խոսքով, ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել վեց հասցեներով եւ կալանքի տակ վերցրել յոթ մարդու:
Հետաքննչական գործողությունները շարունակվում են, մասնավորապես, Բիրմինգեմում եւ երկրի այլ շրջաններում, նշել է նա: Ռոուլին հավելել է, որ խորհրդարանի շենքի մերձակայքում, որտեղ կատարվել է ահաբեկչությունը, ոստիկանությունն իրականացնում է վերջին հետաքննչական միջոցառումները:
ՍքոթլանդՅարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թվաքանակին վերաբերող տվյալները. զոհվել է երեք մարդ: Նրանց թվում կան մի քանի երկրների քաղաքացիներ: Սակայն Ռոուլին չի ճշտել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: