Բաժիններ՝

Բրյուսելի ահաբեկչությունից տնտեսական վնասը կազմել է 2,5 մլրդ եվրո

2016 թվականի մարտի 22­-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների միագումար տնտեսական վնասը կազմում է մոտավորապես 2,5 մլրդ եվրո կամ ՀՆԱ-­ի գրեթե 0,6 տոկոսը. այս գնահատականը հրապարակել է Բելգիական
ձեռնարկությունների դաշնությունը:

2016-­ի մարտի 22­ին երկու մահապարտներ պայթյուններ իրականացրին Բրյուսելի օդանավակայանում, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասում ռումբ պայթեցրեց մետրոյի Մալբեկ կայարանում: Ահաբեկչության հետեւանքով զոհվեց 32 մարդ, եւս 320-­ը վերքեր ստացան:

Ինչպես պարզել է հետաքննությունը, նրանք բոլոր կապված էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ինչպես նաեւ ահաբեկչական նույն այն խմբի անդամներն էին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-­ին ահաբեկչական գործողություններ էր իրականացրել Փարիզում:

Բելգիական ձեռնարկությունների դաշնության տվյալներով՝ միջադեպերի հետեւանքով առավել մեծ վնասը զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով կրել են ռեստորանա­հյուրանոցային ծառայությունների սեկտորը, մանրածախ առեւտուրը եւ տրանսպորտը:

Դրա հետ մեկտեղ, Բելգիայի Ազգային բանկի գնահատման համաձայն, որը մեջբերում է RTBF հեռուստառադիոընկերությունը, ահաբեկչական գործողությունների հասցրած տնտեսական վնասը կազմել է շուրջ 800 մլն եվրո կամ ՀՆԱ­-ի 0,2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս