Բաժիններ՝

Համացանցում տեսանյութ է հայտնվել Խարկովի մերձակա զինապահեստում մոլեգնող հրդեհի վայրից

Համացանցում հայտնվել են տեսակադրեր, որոնք արվել են Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա զինապահեստների պայթյունների վայրից: Տեսանյութում նկատելի է թանձր ծուխը, որը բարձրանում է այրվող շինություններից, լսվում են պայթյուններ։:

Հրդեհներից եւ պայթյուններից ոչ ոք չի տուժել, զինապահեստների շուրջը կազմակերպվել էր յոթկիլոմետրանոց «անվտանգության գոտի», որն այնուհետեւ հասցվել է 10 կիլոմետրի: Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել ռազմամթերքի պայթող պահեստների շրջակա բնակավայրերից:

Մարտի լույս 23-­ի գիշերը Խարկովի մարզի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկել: Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսի տվյալներով՝ զինամթերքի՝ 125 եւ 152 միլիմետր տրամաչափի տանկային եւ հրետանային արկերով պահեստներում հրդեհի պատճառ կարող էր դառնալ դիվերսիան:

Բալակլեայի զինանոցն Ուկրաինայի սպառազինության խոշորագույն պահեստն է: Դրա մակերեսը կազմում է շուրջ 368 հեկտար: Այնտեղ պահվում են շուրջ 138 հազար տոննա զինամթերք եւ փամփուշտներ հրազենի եւ հերտանային զենքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=Nq3dVFaY7XQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս