Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարության առնչությամբ
Եվրոպայի հանձնաժողովը պաշտոնապես բացատրություն է պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության կապակցությամբ:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ Եվրոպայի հանձնաժողովն իր մոտ է կանչել Եվրամիությունում Թուրքիայի դեսպանին:
Թուրքիայի նախագահը մարտի 22-ին կատարած ելույթում դիմելով Եվրոպային հայտարարել էր.
«Կոչ եմ անում մեզ վրա մատ թափ տվող եվրոպացիներին. Թուրքիան այն երկիրը չէ, որի պատվի հետ կարող եք խաղալ, նախարարներին դռան մոտից վռնդել, քաղաքացիներին անհանգստացնել: Աշխարհի ցանկացած վայրում այս ամենին մոտիկից հետևում են: : Եթե շարունակեք նման կերպ վարվել, վաղն աշխարհի ոչ մի կետում ոչ մի եվրոպացի, Արևմուտքի ներկայացուցիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցում: Եթե բացել եք այս վտանգավոր ճանապարհը, ամենամեծ վնասը դուք եք կրելու»: