Ռուսական հեռուստատեսությունը հրաժարվել է հեռարձակել «Եվրատեսիլ»-ը
Այս տարի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որը տեղի է ունենալու Ուկրաինայում, չի հեռարձակի ռուսական եւ ոչ մի հեռուստաալիք, ինչի մասին հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը:
«Այս տարի Ռուսաստանից ոչ ոք չի մեկնի «Եվրատեսիլ»ին, ուստի ոչ ոք այս տարի չի հեռարձակի այդ մրցույթը Ռուսաստանում»,-հայտնել է թղթակիցը հեռուստաալիքի եթերում «Ռոսիա-24» ալիքի սյուժեում, որը հրապարակվել է vesti.ru կայքում:
Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի, անկախ մրցույթի անցկացման վայրից, Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոլյովան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Յուլյա Սամոյլովային երեք տարով արգելել է մուտքն Ուկրաինա: Անվտանգության ծառայությունը գտնում է, որ 2015 թվականի ամռանը, ելույթ ունենալով Ղրիմում կայացած համերգում, նա խախտել է Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը, ըստ որի օտարեկրացիները պետք է հատուկ թույլտվություն ունենան թերակղզու տարածք այցելելու համար: Սամոյլովան ինքը կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել:
«Այս ամենին (Կիեւի արգելքին) շատ ծիծաղելի է հետեւել կողքից, որովհետեւ ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ են տեսել ինձնում: Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչոր սպառնալիք են տեսել: Ես, մեծ հաշվով, չեմ վշտանում: Շարունակում են պարապել, չգիտես ինչու կարծում եմ, որ ամեն ինչ դեռ կփոխվի»,-ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: