
«Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչ-որ սպառնալիք են տեսել». Սամոյլովա

Յուլյա Սամոյլովան, որը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում է Ռուսաստանը, կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այս ամենին (Կիեւի արգելքին) շատ ծիծաղելի է հետեւել կողքից, որովհետեւ ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ են տեսել ինձնում: Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչ-որ սպառնալիք են տեսել: Ես, մեծ հաշվով, չեմ վշտանում: Շարունակում են պարապել, չգիտես ինչու կարծում եմ, որ ամեն ինչ դեռ կփոխվի»,-ասել է նա Առաջին ալիքի եթերում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Յուլյա Սամոյլովային երեք տարով արգելել է մուտքն Ուկրաինա:
Անվտանգության ծառայությունը գտնում է, որ 2015 թվականի ամռանը, ելույթ ունենալով Ղրիմում կայացած համերգում, նա խախտել է Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը, ըստ որի օտարեկրացիները պետք է հատուկ թույլտվություն ունենան թերակղզու տարածք այցելելու համար։