Ֆիդանի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Եվրոպային
Շուրջ հինգ տարի տևող Ուկրաինայի հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Եվրոպային, սակայն կարճաժամկետ հրադադարները ցույց են տալիս կայուն խաղաղության հասնելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Եվրոպայի սրտում արդեն հինգերորդ տարին ընթացող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանին և ամբողջ Եվրոպային։ Ուկրաինայում կարճաժամկետ հրադադարները ցույց են տալիս կայուն հրադադարի հիմք ունենալու հնարավորությունը, և Թուրքիան կշարունակի իր միջնորդությունը», – Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը։



