Խտրականությունը եւ օտարատեցության տրամադրություններն ուժեղանում են աշխարհում, եւ շատ երկրներում առաջին դերեր են ստանձնում այն քաղաքական գործիչները, որոնք արմատական հայացքներ են դավանում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշոնսի հետ:
Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը:
Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից տասը խոշոր միջազգային օդանավակայաններից ԱՄՆ մեկնող ուղեւորների նկատմամբ ինքնաթիռների սալոն Էլեկտրոնային սարքեր տանելու արգելքի սահմանման պատճառ է դարձել այն աճող սպառնալիքը, որը բխում է «Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական կազմակերպությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը մայիսի 25-ին տեղի կունենա Բրյուսելում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում է, այսօր կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Վլադիմիր Գուտենևը հայտարարել է, որ Թուրքիան և Հնդկաստանը սպասում են ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարմանը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալի վերջին հայտարարության հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է մեկ միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,5 միլիարդ դոլար:
«Թյուր տպավորություն կար, թե ԼՂՀ հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը, իսկ Մոսկվան առանձնապես հետաքրքրված չէ իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներով, ինչպես Ադրբեջանը։ Սակայն այս հայտարարությունը շատ կասկածներ այս առնչությամբ չեզոքացրեց»:
Associated Press գործակալությունը պարզել է, թե որ երկրների չվեթներին կվերաբերի ինքնաթիռների ուղեւորների ձեռնածանրոցում էլեկտրոնային սարքերի՝ նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի փոխադրման ԱՄՆ-ի իշխանությունների արգելքը։
Իրանցիները կարևոր հանգամանք են համարում Հայաստանի անվտանգ լինելը: Դե մատուցված ծառայություններն էլ իրանցիների քիմքին և գրպանին հարիր են: Որոշ թերություններ ևս կան: Մասնավորապես, ցամաքային ուղին նախընտրած իրանցիները, Վարդան Ոսկանյանի խոսքով, միշտ բարձրաձայնում են ճանապարհների հարցը, հատկապես Մեղրիից եկող հատվածը:
«Վերջին 10 տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի նկատմամբ, ավելացել է ավելի քան 4 անգամ` հասնելով տարեկան 16 հազարի»,- նշում է բլոգը` ընդգծելով, որ տարածաշրջանի վերականգնման ծրագրի նպատակով արտերկրում բնակվող հարուստ հայրենակիցների միջոցներով կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ, վերակառուցվել ու կանգնեցվել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի թաղամասեր, վերանորոգվել են ճարտարապետական կոթողներ:
ԱՊՀ երկրների քաղաքացիներին ռուսական քաղաքացիության տրամադրման ցուցանիշի աճը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը բացատրել է Ռուսաստանի Դաշնություն արտասահմանում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի ընդլայնմամբ:
«Ռուսաստանը չի վայելում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմի վստահությունը։ Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է տեսնեն Փարիզին և Վաշինգտոնին ավելի ակտիվ դերում, դիվանագիտական ակտիվությունը պետք է առաջ մղվի բոլոր երեք համանախագահողների կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց Թոմաս դը Վաալը։
Ապրիլ 24-ի միջոցառումներն ամեն տարվա նման այս տարի եւս տեղի պիտի ունենան բոլոր հայ համայնքներում: Կանցկացվեն ժողովներ, որոնց կհրավիրվեն Գերմանիայի կուսակցությունների անդամներ: Հիմա դեռ մի փոքր դժվար է ներկայացնել բոլոր համայնքներում իրականացվելիք ծրագրերը:
Մարոկոյի հյուսիսի ԹանժերՏետուան-Էլ-Հոսեյմա տարածաշրջանում կհայտնվի բարձրտեխնոլոգիական արդյունաբերական քաղաք, որտեղ աշխատատեղեր կստեղծվեն 100 հազար մարդու համար:
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման առնչությամբ տարածել են համատեղ հաղորդագրություն:
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում ութ կասկածյալի ձերբակալելու մասին:
Թուրքիայի Տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության կազմած ցուցակի վերաբերյալ, որում տեղ գտած երկրներից ու միջազգային օդանավակայաններից դեպի ԱՄՆ թռիչք կատարող ուղևորներն իրենց մոտ եղած էլեկտրոնային սարքերը կարող են տեղափոխել միայն ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում:
«Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա, և դրա հաջող իրագործման դեպքում միայն հաղթող կողմեր կլինեն թե Հայաստանի ներսում և թե դրսում՝ սկսած հասարակ աշխատողներից և վերջացրած կայացած բիզնեսմեններով: Նրանք պետք է հասկանան սա և մեծապես շահագրգռված լինեն իրագործման մեջ»,- նշել է նա:
«Առաջիկայում Գերմանիայում պլանավորված բոլոր նախընտրական այցերը չեղյալ են համարվում, որոշումը եկել է Անկարայից»:
Ֆեմինիզմի եւ սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել է Իրանի բարձրագույն ղեկավար (ռահբար) այաթոլլա Խամենեին:
Հոնկոնգում 92 տարեկան հասակում վախճանվել է չին դերասանուհի եւ երգչուհի Լի Լիհուան: Այս մասին հայտնել է Variety-ն:
Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Սիրիայի կառավարությունը եւ տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որոնք այս շաբաթ վերսկսվելու են Ժնեւում:
Բուլղարացի ցուցարարները մարտի 21-ին փակել են թուրքբուլղարական սահմանի մի շարք անցակետեր: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր է ճանաչել:
Եվրամիության 27 երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կկայանա ապրիլի 29-ին:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: