ՄԱԿ-ը նախապատրաստական հանդիպումներ է սկսել Ժնևում Սիրիայի շուրջը բանակցությունների համար
ՄԱԿ-ը մարտի 23-ին նախնական հանդիպումներ է սկսել միջսիրիական բանավեճերի մասնակիցների հետ, այն մտադիր է առարկայական բանավեճերն սկսել մարտի 24-ին, երբ Ժնեւ կվերադառնա Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե
Միստուրան:
Այդ մասին հայտնել է հատուկ դեսպանորդի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին:
«Միստուրան այստեղ կլինի այսօր երեկոյան: Մենք այսօր նախնական քննարկումներ ենք սկսել կառավարության հետ, եւ ես ավելի ուշ կհանդիպեմ մյուս խմբերի հետ վաղվա համար հիմք նախապատրաստելու նպատակով: (Դամասկոսի պատվիրակության հետ) հանդիպումն օգտակար էր, մենք մտադիր ենք առարկայական քննարկումներն սկսել վաղը»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: