
Լոնդոնում ակցիա է անցկացվելու ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանը հորդորել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ միանալ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ակցիային, որը Թրաֆալգարյան հրապարակում անցկացվելու թ մարտի 23-ի երեկոյան:
Այդ մասին գրել է The Guardian թերթը:
«Մեզ միացեք Թրաֆալգարյան հրապարակում ժամը 18:00-ին՝ հարգելու երեկվա գրոհի զոհերի հիշատակը եւ դիմակայելու ահաբեկչությանը»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Լոնդոնի քաղաքապետի կայքում նշվում է, որ ակցիան կտեւի տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 19:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 22:00-ից մինչեւ 23:00-ն): Դրա մասնակիցները մոմեր կվառեն ի նշան սգո եւ զոհվածների ընտանիքների ցավակցության:
Երեք մարդ է զոհվել մարտի 22-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով: Զոհվել է մի ոստիկան, մոտավորապես 40 տարեկան մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Եվս առնվազն 29 մարդ ներկայում գտնվում են Լոնդոնի հինգ հիվանդանոցներում, նրանցից յոթը ծանր վիճակում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: