
Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ կհատկացնի անվտանգության և հետախուզության ուժեղացման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջիկա տարիներին 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի ազգային անվտանգության եւ հետախուզության կատարելագործման համար: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Առաջիկա տարիներին 2,5 մլրդ կներդնենք անվտանգության եւ հետախուզության համակարգում»,-ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Նախօրյակին Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել ոստիկանի եւ անցորդների վրա: ՍքոթլանդՅարդը տեղի ունեցած համարում է ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: