Բաժիններ՝

Կիևում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը

Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարության Կիեւի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:

«Մոտավորապես 40 րոպե առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Պրեմիեր­պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված է, նա
ռուսաստանցի քաղաքական գործիչ է, Պետդումայի նախկին պատգամավոր: Այո՛, հաստատում եմ, որ նա Դենիս Վորոնենկովն է»,­-ասել է Կրիշչենկոն:

Նա հավելել է, որ ոստիկանությունը դիտարկում է պատվերով սպանության վարկածը՝ հաշվի առնելով զոհվածի գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս