Էլի ընտրություններից առաջ «զուտ պատահաբար» էս տեսանյութը տարածում ա իշխանական կայքը. Դավիթ Գալստյան

 Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է.  «ՀՀ իշխանություններն ու «վագներականների վերածնունդը»

* Երևանի ավագանու ընտրություններից առաջ 2023 թ․ իշխանական տելեգրամ ալիքները տեղեկություն տարածեցին ՀՀ-ում 12 000 (!) «վագներականների» մասին։
Ըստ էդ ֆեյքնյուզ տարածող ալիքների (որից մեկը՝ «միլիթարի» հետո ջնջել էր), էս զորքը պտի Նիկոլ Փաշինյանին հեռացներ իշխանությությունից։

* Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասեց, որ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել «մամուլում հայտնված հրապարակումներին»։
N.B. Էն ժամանակ էս ֆեյքը, ենթադրաբար, հայտնվել էր, որ ՔՊ-ին ու «Հանրապետություն» կուսակցությանը օգնի անցնեն Երևանի ավագանի։

* Ես ժամանակ առ ժամանակ ԱԱԾ-ին հարցում էի անում՝ ի՞նչ էղան էդ հազարավոր «վագներականները»։ Մի ամբողջ զորք աննկատ էկավ ու տենց էլ անհետացավ, գոնե մեկին չբռնեցին․․․
Էս 3 տարի ա գործը կա (ԱԱԾ-ից անցել ա ՔԿ)՝ «վագներականները» չէ։

* Հիմա նորից, լրիվ պատահական ինչ-որ զինված խումբ ա հայտնվել՝ անմիջապես ընտրություններից առաջ։
* Զուտ պատահաբար իրանք «ղարաբաղի ակցենտով» են (իշխանության կողմից արցախցիները ամենաթիրախավորված խումբն են):
* Զուտ պատահաբար էս տեսանյութը տարածում ա իշխանական կայքը:

P․S. Բոլոր համընկնումները, հաստատ, պատահական են»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031