Բաժիններ՝

ԻՊ-­ը ստանձնել է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Sky News Arabia

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է մարտի 22-­ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Մարտի 22­-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամրջին վրաերթի էենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:

Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է երեք մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սքոթլանդ ­Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031