
Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն:
PYD վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված կրակոցից թուրք զինվորի մահանալու առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին հորդորել է քայլ ձեռնարկել իր տարածքում PYD գրասենյակը փակելու ուղղությամբ:
Բացի այդ, պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս զինվորները լուսանկարվել են PYD-ն ներկայացնող քրդերի հետ: