Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում․ Տիգրան Աբրահամյան

Ընտրարշավի ողջ գործընթացն ուղեկցվում է կապիտուլյանտի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ ուղղված սպառնալիքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում։

Գործող կառավարչի նպատակը՝ ՀՀԿ-ին քաղաքական ակտիվ դերակատարությունից դուրս բերելու և քաղաքական առումով` «զինաթափելու», ոչ մի կերպ չստացվեց։

Ինչքան էլ ղժղժան, իրենց կոտորեն, թուքը բերաններին հոխորտան, միևնույն է՝ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կլինի քաղաքական պայքարի առաջին շարքերում»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031