Բաժիններ՝

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր բազաները շարքից հանել Հորմուզի նեղուցի՝ ԱՄՆ-ի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում: Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Պարսից ծոցի հարավային մասում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաները մոտ ապագայում ապաակտիվացվելու են», – հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարին։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մայիսի 17-ին Արաբական Միացյալ Էմիրությունները ենթարկվեց անօդաչու թռչող սարքերի գրոհին։ Դրանցից մեկն ընկել է Ալ-Զաֆրայի շրջանի Բարաքա ատոմային էլեկտրակայանի մերձակայքում գտնվող էլեկտրագեներատորի վրա՝ առաջացնելով հրդեհ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031