Կզացնելու եմ, սատկացնելու եմ, չոքացնելու եմ… Փաշինյանն ափերից դուրս եկավ
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն իր ու իր թիմի համար շարունակում է անցնել «տհաճ անակնկալներով»։ Հերթական դրվագն այսօր էր․ 44-օրյա պատերազմում բռնի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը քարոզարշավի ժամանակ մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և ասաց․
«Այն, ինչը որ պետք է ասեմ, Դուք բազմիցս լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռվեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ Ձեր աչքերի մեջ և ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը։
Դուք գիտե՞ք՝ քանի բռնի անհետացած և կամ անհայտ կորած բարձրաստիճան սպա ունենք, քանի՞ հատ ունենք։ Դուք մեզ կոտորել եք»։
Իհարկե, սա ուղեկցվեց Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից հակադարձումներով, իսկ ավելի ուշ՝ նաև Նիկոլ Փաշինյաննինքնատիրապետումից դուրս եկավ և սկսեց քաշքշել տիկնոջը։
«Դուք կներկայանա՞ք, ․․․ բժշկական գիտությունների թեկնածու, որտե՞ղ եք աշխատում դուք, որտե՞ղ եք աշխատում, մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել։ Ուրեմն, ուրեմն, լսե՛ք, լսե՛ք․․․ ի՞նչն եմ քանդում։ Եթե դուք Ռոբն եք, ես Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմկզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու եմ, Սերժին էլ եմ կզացնելու, Ռոբին կզացնելու եմ ու կզացնելու եմ»,- գոռալով ասաց Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքացին արձագանքեց․ «Ես հայ եմ, կզած մարդը դուք եք»։
Փաշինյանը նույն գոռոցով շարունակեց․ «Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու․․․»։
Հետո քաշեց այդ կնոջ ձեռքից և հավելեց․ «Հլը մի րոպե մի գնա․․․․ էն մասկեքով, մասկեքով, որ ղարաբաղյան ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆեռարի ֆորսաժով փախել են պատերազմից․․․․․ Ռոբիդ կզացնելու եմ, չոքցնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուդ էլ եմ չոքացնելու։ Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք, և ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում․․․վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը, ա՛յ ստահակներ, ա՛յ, փախածներ, ա՛յ, ա՛յ, մեր էրեխեքին հակառակորդի առաջ մենակ․․․, Ղարաբաղի ակցենտով, մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտհամբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու լակոտներ, չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը»:



